Կուրիլյան 4 կղզիները ՌԴ տարածքի անբաժանելի մասն են․ Պեսկով
Կուրիլյան շղթայի հարավային հատվածի 4 կղզիները Ռուսաստանի Դաշնության տարածքի անբաժանելի մասն են, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով այն փաստին, որ Ճապոնիայի ԱԳ նախարարության տարեկան զեկույցում Կուրիլյան կղզիների հարավային հատվածը բնորոշվում է որպես «անօրինականորեն օկուպացված»։
«Բոլոր 4 կղզիները Ռուսաստանի Դաշնության անբաժանելի մասն են»,- ասել է նա։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է նաև՝ ոչ բարեկամ երկիր դարձած Ճապոնիայի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու մասին խոսելն այժմ շատ դժվար է և որ ակնհայտ է՝ այժմ, երբ Ճապոնիան ոչ բարեկամ երկիր է դարձել ու միացել է Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մի շարք թշնամական գործողությունների, բանակցային գործընթացը շարունակելու մասին խոսելը շատ և շատ դժվար է»։