Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու

Պետք է դադարեցվի Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի գործիք դարձնելը. Արսեն Թորոսյանը՝ Սաղաթելյանին

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը, անդրադառնալով բողոքի գործողություններ սկսելու վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը,  հայտարարություն է տարածել:

 

Արսեն Թորոսյանի հայտարարությունը՝ ստորև․

«Քիչ առաջ լսեցի իմ վաղեմի ընկեր Իշխան Սաղաթելյանի կոչը՝ բողոքի գործողությունների վերաբերյալ։

Նախ, եկեք ֆիքսենք, որ սկսած 2018 թվականից մեր երկիրը ժողովրդավարական երկիր է և ցանկացած քաղաքացի կամ քաղաքական ուժ իրավունք ունի իր կարծիքն արտահայտելու խաղաղ հավաքների միջոցով ու կարիք չկա դա ներկայացնել, որպես հերոսություն՝ ի հակառակ մինչև 2018 թվականի եղած ժամանակահատվածի, երբ ՀՅԴ կոալիցիոն գործընկերների կողմից բանեցվող բռնաճնշումների պատճառով բողոքի ցույցերին մասնակցելն իսկապես հերոսություն էր պահանջում։ Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը դա մոռացել է։

Հաջորդը, 2018 թվականի ոչ բռնի հեղափոխությունը ճանաչվել է որպես օրինական և իրավաչափ հենց նույն ՀՅԴ-ի կողմից, երբ ՀՅԴ անդամները, այդ թվում հենց Իշխան Սաղաթելյանը հետհեղափոխական կառավարության մաս կազմեցին։ 2018 թվականի ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները ոչ-ոք չի բողոքարկել, իսկ 2021 թվականի ԱԺ ընտրությունների արդյունքները բողոքարկումից հետո մնացել են անփոփոխ և օրինական ուժի մեջ են մտել՝ ձևավորելով լեգիտիմ ԱԺ և դրանից բխող լեգիտիմ կառավարություն։

Հետևաբար հարգելի պարոն Սաղաթելյան, սիրելի Իշխան, մեր երկրում կա օրինական, լեգիտիմ իշխանություն, որը ներկայացնում է ՀՀ բոլոր քաղաքացիներին, անկախ ում են նրանք ընտրել։ Այս ամենը թվարկում եմ, որպեսզի չզարմանաք, երբ խաղաղ հավաքներ կազմակերպելիս ձեր պատկերացրած զանգվածային աջակցությունը չստանաք մեր քաղաքացիներից՝ ի հակառակ 2018 թվականի ոչ բռնի հեղափոխության, երբ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը վստահ էր, որ այդ ժամանակվա իշխանությունը լեգիտիմ չէր և չէր ձևավորվել մեր քաղաքացիների ազատ կամարտահայտմամբ։

Եվ վերջում՝ Արցախի հիմնախնդիրը ներքաղաքական պայքարի և իշխանության հասնելու գործիք դարձնելու մասին։ Այս արատավոր տեղապտույտը պետք է դադարեցվի։ Պետք է դադարեցվի հենց Արցախի համար։ Արցախի հիմնախնդրի վրա տարբեր քաղաքական ուժեր Հայաստանում եկել են իշխանության, զրկվել են իշխանությունից, պահել են իշխանությունը և հիմա էլ ուզում են վերցնել իշխանությունը՝ շրջանցելով իշխանություն ձևավորելու հիմնարար մեխանիզմը՝ ընտրությունները։ Չի ստացվելու շրջանցել այդ մեխանիզմը, հարգելի ընդդիմադիր գործընկերներ, չի ստացվելու։

Իսկ Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր հանձնառությունը, հենց Արցախի և Հայաստանի շահերից ելնելով, չի չեղարկվելու։ Խաղաղ ճանապարհով կարգավորման այլընտրանքը պատերազմն է, հարգելի քաղաքացիներ։ Խաղաղության օրակարգը մերժող քաղաքական ուժերը հենց դա են ուզում՝ անկանխատեսելի և աղետալի արդյունքներով»։

 

 

ԼՐԱՀՈՍ
19:05 • 22/04
Ապրիլի 25-ին մեկնարկում է պայքարի երկրորդ փուլը. Արթուր Վանեցյան
18:35 • 22/04
Իմ վաղեմի ընկեր, սիրելի Իշխան, մեր երկրում կա օրինական, լեգիտիմ իշխանություն, որը ներկայացնում է ՀՀ բոլոր քաղաքացիներին․Արսեն Թորոսյանը՝ Սաղաթելյանին