Թշնամին մեր դեմ օգտագործել է մի շատ ավելի լուրջ զենք, որի անունն է Նիկոլ Փաշինյան. Կարեն Վրթանեսյան
վերլուծաբան, «Ռազմինֆո» կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը հայտարարել է. «Մենք հաղթել ենք 1992-ին, մենք հաղթել ենք 2016-ին, 44-օրյա պատերազմում էլ մենք իրականում հաղթանակի շանսեր ունեինք։ Մեր զինվորը, սպան, գեներալների զգալի մասն իրենց դրսևորել են լավագույնս»:
«Թշնամին մեր դեմ օգտագործել է մի շատ ավելի լուրջ զենք, որը խփել է պետական համակարգին՝ ներսից։ Եկել, ուղիղ Հանրապետության հրապարակում խփել է կառավարության շենքին։ Այդ զենքի անունը Նիկոլ Փաշինյան է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։
Նա միավորվելու կոչ է արել՝ հայրենիքի հարատևությունն ապահովելու համար և ընդգծել է՝ պատերազմում պարտվել է պետական համակարգը, ոչ թե սպան ու զինվորը, իսկ թշնամին մեր դեմ «Բայրաքթարից» ավելի լուրջ զենք է օգտագործել։
«Մենք այն տղաներին, բոլորին, ովքեր կյանք են տվել մեր հողի համար, հզոր, հայկական, ազգային պետություն ենք պարտք։ Ու մենք դա կանենք»,- հայտարարեց Կարեն Վրթանեսյանը։