Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը դադարեցնում են հացադուլը
44-օրյա պատերազմի մասնակիցներ Նվեր Կիրակոսյանն ու Արթուր Ավագյանը, որոնք արդեն 5 օր է, ինչ Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ էին հայտարարել Արցախի փրկության համար, քիչ առաջ հայտարարել են՝ իրենց առջև դրված խնդիրը համարում են լուծված և դուրս են գալիս հացադուլից։
Նրանք հայտարարել էին՝ հացադուլը կդադարեցնեն միայն այն դեպքում, երբ համարեն, որ կատարել են իրենց առջև դրված խնդիրը, մասնավորապես՝ հանրության գիտակցությանը հասցնեն այն, որ Արցախն իրոք վտանգված է, Արցախը որևէ կարգավիճակով չի լինելու Ադրբեջանի կազմում և ժամանակն է դուրս գալ փողոց և փողոցում պայքարել Արցախի փրկության համար։