Պուտինն ապրիլի 26-ին Մոսկվայում կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Գուտերիշին ապրիլի 26-ին կժամանի Մոսկվա՝ բանակցելու ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Գուտերիշի գրասենյակից հաստատել են՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 25-ին Մոսկվա կժամանի, որպեսզի հանդիպի Լավրովի եւ Պուտինի հետ: «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ապրիլի 25-ին կայցելի Ռուսաստան: Անտոնիու Գուտերիշն աշխատանքային հանդիպում կանցկացնի ԱԳ նախարար Լավրովի հետ: Գլխավոր քարտուղարին կընդունի նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- հայտնել են ՄԱԿ-ից և ավելացրել՝ գլխավոր քարտուղարը ցանկանում է Մոսկվայում քննարկել Ուկրաինայում հրադադարի հաստատմանն ուղղված քայլերը:
Ապրիլի 19-ին Գուտերիշը նամակներ է ուղղել ՄԱԿ-ում Ռուսաստանի եւ Ուկրաինայի մշտական ներկայացուցչություններ՝ երկու երկրի ղեկավարներին խնդրելով ընդունել իրեն իրենց մայրաքաղաքներում: