Փաշինյանը և Միշելը խոսել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքներից
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը «Թվիթեր»-ի իր էջում գրել է՝ հեռախոսազրույց է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագայի առաջխաղացման ուղղությամբ հետագա աշխատանքի հեռանկարները: ԵՄ-ն նախկինի պես շարունակում է հավատարմորեն աջակցել Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությանը»,- գրել է Միշելը: