«5165 շարժման» անդամները փակել են Ֆրանսիայի հրապարակը
«5165 շարժման» անդամները փակել են Ֆրանսիայի հրապարակը.
«Մեր տղաները հավերժ ուշացան, կես ժամ էլ դուք ուշացեք։ 30 րոպե պետք է համբերեք, որ ամբողջ Երևանի ու Հայաստանի ուշադրությունը գա Ազատության հրապարակ, որպեսզի բոլորը ոտքի կանգնեն ու թույլ չտան Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Բոլորը ոտքի կանգնեն, պահանջեն Նիկոլ Փաշինյանի հեռացումը, որովհետև նա է երաշխավորում Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Ոտքի ելեք և պայքարեք Արցախի համար՝ ձեր ֆիզիկական ներկայությունն ապահովելով Ազատության հրապարակում»,- հայտարարել են շարժման անդամները։