Չեչնիայից դեպի Ուկրաինա մեկնել է կամավորների նոր ջոկատ
«Կամավորների» նոր ջոկատը Չեչնիայից մեկնել է Ուկրաինա՝ մասնակցելու «հատուկ գործողությանը», հայտարարել է Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը։
«Մենք կամավորների ևս մեկ ջոկատ ենք անցկացրել Ուկրաինայում հատուկ գործողության մասնակցելու համար: Հարյուրավոր իսկական հայրենասերներ ամբողջ երկրից շուտով կժամանեն տեղակայման գոտի և կկռվեն Բանդերայի և ազգայնական չար ոգիների հետ»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում: