Հրաձգություն Վաշինգտոնում. կան վիրավորներ
ԱՄՆ Վաշինգտոնի հյուսիս-արևմուտքում, որտեղ գտնվում են մի քանի օտարերկրյա դեսպանատներ, հրաձգության հետևանքով վիրավորվել է առնվազն երեք մարդ։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը։
«Մենք արձագանքում ենք կրակոցների մասին հաղորդագրություններին: Առայժմ երեք վիրավոր է հայտնաբերվել։ Նրանցից ոչ մեկը չի մահացել»,- ասել է աղբյուրը։
Մի քանի երկրների, այդ թվում՝ Նիգերիայի, Պակիստանի, Իսրայելի, Բանգլադեշի, Եթովպիայի և Հորդանանի դեսպանատները գտնվում են հրաձգության վայրից ոչ հեռու, որտեղ կենտրոնացված են ոստիկանական մեծ ուժեր։