Թրամփը ասել է, որ սպառնացել է եվրոպացի դաշնակիցներին՝ չպաշտպանել նրանց Ռուսաստանից
Դոնալդ Թրամփն իր նախագահության օրոք սպառնացել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ չի պաշտպանի նրանց, եթե նրանք ենթարկվեն Ռուսաստանի հարձակմանը։ Ըստ European Pravda-ի՝ նման հայտարարություն է արել ԱՄՆ նախկին նախագահը RSBN-ին տված հարցազրույցում։
Թրամփի խոսքով՝ այս կերպ նա փորձել է խրախուսել դաշնակիցներին մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը։
«Նախագահներից մեկն ինձ հարցրեց՝ սա նշանակում է, որ մեզ չե՞ք պաշտպանելու, եթե չվճարենք։ Դու մեզ չե՞ս պաշտպանի Ռուսաստանից»,-ասել է Թրամփը։