Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից հնարավոր միջուկային հարվածի դեպքում ԱՄՆ-ն հանգիստ չի թողնի. ԱՄՆ պետքարտուղար
ԱՄՆ-ն Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից հնարավոր միջուկային հարվածի դեպքում հանգիստ չի թողնի իրեն։ Այս մասին European Pravda-ին ասել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Չնայած հիմա մենք խոսում ենք ռազմական հանցագործությունների մասին, որոնց համար Պուտինը պետք է պատասխան տա, սակայն նման զենքի օգտագործումը իրավիճակը կբերի սկզբունքորեն նոր մակարդակի։ Եվ մենք ապահովելու ենք, որ այդ հետեւանքները լինեն»,- վստահեցրեց նա։