ԱՄՆ-ն սկսել է Ուկրաինային մատակարարել բազմակի հրթիռային համակարգեր
Միացյալ Նահանգները սկսել է Ուկրաինային մատակարարել բազմակի հրթիռային համակարգեր (MLRS) և աշխատում է ՆԱՏՕ-ի այլ դաշնակիցների հետ՝ Ուկրաինային ավելի շատ հրթիռային համակարգեր ուղարկելու համար։
Այս մասին European Pravda-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
Նա նշեց, որ մի քանի հրթիռային համակարգերը, ինչպես նաև հրետանի, գտնվում են ԱՄՆ-ի օգնության վերջին փաթեթում և ընդգծեց, որ համակարգերի մատակարարումն արդեն իսկ ընթացքի մեջ է։
«Մենք արդեն մատակարարում ենք MLRS համակարգեր», - ասաց Նուլանդը: