ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Աբրամովիչի դեմ բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով
ԱՄՆ-ը վերսկսում է ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ջանքերը այն բանից հետո, երբ նրա այցը Կիև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու նպատակով, ձախողվեց, գրում է Bloomberg-ը։
Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Սպիտակ տան խորհրդականները մեծացրել են ճնշումը երկրի ղեկավարության վրա՝ Ռոման Աբրամովիչի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար. սահմանափակումները մշակվել են մի քանի շաբաթ առաջ։
Հրատարակությունը նշում է, որ վերջերս Կիև կատարած այցի շրջանակներում Աբրամովիչը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։