ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Մոսկվայից հետո կայցելի Կիև և կհանդիպի Զելենսկու հետ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հաջորդ շաբաթ կժամանի Ուկրաինա, իսկ ապրիլի 28-ին կհանդիպի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։ Այս մասին հայտնում է միջազգային կազմակերպության մամուլի ծառայությունը։
Բացի այդ, Գուտերեշը մտադիր է հանդիպել ՄԱԿ-ի գործակալությունների աշխատակիցների հետ՝ քննարկելու պատերազմի պայմաններում ուկրաինացի ժողովրդին մարդասիրական օգնության ընդլայնման հարցը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նամակներ է ուղարկել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին՝ խնդրելով նրան ընդունել Մոսկվայում և Կիևում։ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Մոսկվան Գուտերեշին կընդունի ապրիլի 26-ին։