Ստեփանակերտի շենքերի պատշգամբներում վառվել են մոմերը
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու մոտից մեկնարկել է ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնած ավանդական ամենամյա ջահերով երթը, որի ժամանակ քաղաքացիները շենքերի պատշգամբներում մոմեր են վառում :
Երթը շարժվելու է Ստեփանակերտի կենտրոնական՝ Մեսրոպ Մաշտոց, Ազատամարտիկների, Վազգեն Սարգսյան, Արթուր Մկրտչյան փողոցներով, ու կավարտվի Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ գտնվում է Եղեռնի հուշարձանը։
Երթին մասնակցում են ԱԺ պատգամավորներ և պետնախարարը։