ԼՂ կարգավիճակի նշաձողի թեկուզև թեթևակի իջեցումը կարող է կործանարար լինել հայ ազգի համար. Լևոն Մնացականյանը
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը մասնակցում է Ջահերով երթին:
«Պետք է ամեն ինչ անենք, որ այս իրավիճակից դուրս գանք: Վտանգը միշտ էլ կա. Արցախն Ադրբեջանի կազմում չի կարող լինել ու չի էլ լինելու» լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԲ նախկին հրամանատարը:
Մնացականյանը չի կարող ասել, թե ինչու կանխվել 44-օրյա պատերազմը չի կանխվել, բայց հնարավորություն կար կանգնեցնելու այն ժակմետներում, որը նշվել էր:
Ըստ Մնացականյանի՝ ԼՂ կարգավիճակի նշաձողի թեկուզև թեթևակի իջեցումը կարող է կործանարար լինել հայ ազգի համար:
Կա՞ պատերազմի վտանգ՝ ՊԲ նախկին հրամանատարն ընդգծեց՝ պատերազմի վտանգ միշտ կա: