Բայդենը երկուշաբթի օրը Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կառաջադրի Բրիջիթ Բրինկի թեկնածությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը պաշտոնապես կառաջադրի Բրիջիթ Բրինկի թեկնածությունը Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնում։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը, որը հղում է անում Վաշինգտոնի վարչակազմի ներկայացուցչին։
Բրինքը ներկայումս ղեկավարում է Սլովակիայում Միացյալ Նահանգների պատվիրակությունը: Կիևում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թափուր է 2019 թվականի մայիսից, երբ այն զբաղեցրած Մարի Յովանովիչը հետ է կանչվել Վաշինգտոն։
Յովանովիչը Ուկրաինայում է նշանակվել 2016 թվականին՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք։ 2019 թվականի մայիսին նա լքել է իր պաշտոնը երկրի այն ժամանակվա ղեկավար Դոնալդ Թրամփի անձնական խնդրանքով, ով նրան մեղադրել է անհավատարմության մեջ։