Էմանուել Մակրոնը հաղթում է Ֆրանսիայի նախագահական ընտրություններում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հավաքում է ձայների 58,55 տոկոսը՝ քվեաթերթիկների 100 տոկոս մշակումից հետո։ Քվեարկության նախնական տվյալները կիրակի իր կայքում տրամադրում է Ֆրանսիայի ՆԳՆ-ն։
Թեկնածու Մարին Լը Պենն առայժմ հավաքում է ձայների 41,45%-ը։ Ավելի վաղ քաղաքական գործիչն արդեն զանգահարել էր իր մրցակցին երկրորդ փուլում և շնորհավորել նրան ընտրություններում սպասվող հաղթանակի կապակցությամբ։
Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ներկա պահին մասնակցությունը գնահատվում է 72,37 տոկոս։ Միաժամանակ արդեն մշակված քվեաթերթիկների 8,73%-ը փչացած կամ դատարկ է ստացվել։ Մինչ այժմ սա հինգերորդ հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի պատմության մեջ ամենացածր մասնակցություններից մեկն է։ Ավելի քիչ մասնակցություն է գրանցվել միայն 1969 թվականին։