Բրյանսկ քաղաքում հրդեհ է բռնկվել «Ռոսնեֆտի» նավթային պահեստների տարածքում
Ռուսաստանի Բրյանսկ քաղաքում հրդեհ է բռնկվել «Ռոսնեֆտի» նավթային պահեստների տարածքում։ Ըստ տեղեկությունների՝ այրվում են նավթի պահեստավորման տանկեր։
Նախնական տվյալներով՝ Բրյանսկում նավթի պահեստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։ Հրդեհի պատճառները, սակայն, չեն հաղորդվում։
Ավելի ուշ Interfax-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնել է Բրյանսկի մեկ այլ նավթային օբյեկտում բռնկված հրդեհի մասին։ Այրվում են Ֆոսինսկի թաղամասի նավթի պահեստը և Սնեժեցկի Վալի նավթային համալիրը։
Տեղի բնակիչների խոսքերով՝ պայթյուններ են լսվել նախքան հրդեհի բռնկումը։ Ուկրաինայի սահմանից մինչև Բրյանսկ ավելի քան 100 կմ է։