Իսրայելը հարվածներ է հասցնում Լիբանանին
Իսրայելի զինվորականները երկուշաբթի օրը հրետանային հարձակում են իրականացրել հարավային Լիբանանում գտնվող ենթակառուցվածքի օբյեկտների վրա՝ ի պատասխան հանրապետության կողմից հրեական պետության ուղղությամբ նույն օրը արձակված հրթիռի:
Այս մասին հայտնում են բանակի մամուլի ծառայությունից։
«Երկուշաբթի գիշերը Լիբանանից հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք, որն ընկել է անմարդաբնակ տարածքում՝ Կիբուցի հյուսիսում։ Ի պատասխան հրետակոծության՝ Իսրայելի պաշտպանության բանակի հրետանին հարվածներ է հասցրել հարավային Լիբանանի անմարդաբնակ վայրերում տեղակայված ենթակառուցվածքի թիրախին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հյուսիսային Իսրայելում սովորական գործողությունները շարունակվում են առանց փոփոխության»,- հավելել են զինվորականները: