«Առաջիկա ամիսներին». Բայդենը հայտարարեց Իսրայել այցի մասին
Ապրիլի 24-ի երեկոյան հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։
Զրույցի թեման եղել է Երուսաղեմում վերջին բախումները, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից հանելու ԱՄՆ մտադրությունը։
«Վստահ եմ, որ նախագահ Բայդենը Իսրայելի իսկական բարեկամն է, ով հավատարիմ է մեր պետության անվտանգության պահպանման սկզբունքներին։ Նա թույլ չի տա, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հանվի «սև ցուցակից», ասել է Բենեթը։
Երկու առաջնորդները պայմանավորվել են, որ Բայդենը կայցելի Իսրայել առաջիկա ամիսներին։