Իջևանից մեկնարկել է քաղաքացիների երթը դեպի Երևան, իսկ Երևանում քաղաքացիների հետ հանդիպումը ժամը 18։30-ին է (ֆոտո)
Իջևանից մեկնարկեց քաղաքացիների երթը դեպի Երևան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Հիշեցնեմ, որ նման երթեր են մեկնարկելու ևս 3 խորհրդանշական վայրերից։
Մենք անպայման կհայտնենք, թե որ օրն ենք միասին դիմավորելու տարբեր ուղղություններով մայրաքաղաք ժամանող երթերի մասնակիցներին։ Իսկ մինչ այդ գործ ունենք անելու Երևանում։
Հանդիպում ենք այսօր՝ ժամը 18։30-ին, Կոմիտաս պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ («Լամբադա» կամրջի հարևանությամբ)»,- գրել է Սաղաթելյանը: