ԱՄՆ–ում կարծում են, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին
Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում ճիշտ տեխնիկայով և աջակցությամբ, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Կիև կատարած այցից հետո, հայտնում է CNN-ը։
«Ինչ վերաբերում է նրանց հաղթելու կարողությանը: Հաղթանակի առաջին քայլը հավատն է, որ դուք կարող եք հաղթել: Նրանք հավատում են, որ կարող են հաղթել: Մենք հավատում ենք, որ մենք, նրանք, կարող են հաղթել, եթե նրանք ունենան համապատասխան սարքավորումներ, ճիշտ աջակցություն և մենք կշարունակենք անել առավելագույնը»,- նշել է նա։