Թեհրանը պատրաստվում է Բայրամովի, Չավուշօղլուի և Աբդոլլահյանի բանակցություններին
«Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հաջորդ հանդիպումը կկայանա Թեհրանում»։ Այս մասին երկուշաբթի՝ ապրիլի 25-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։
Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Իրանն ու Ադրբեջանը բազմաթիվ համատեղ նախագծեր են կազմել։
«Վերջին 10 ամսվա ընթացքում երկու երկրի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել բազմաթիվ համատեղ նախագծերի վերաբերյալ։ Հուսով եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք դրանց իրականացմանը»,- ընդգծեց նա։