Թուրքերի հետ հարաբերությունների զարգացում հնարավոր է այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահն այցելի Ծիծեռնակաբերդ, գլուխ խոնարհի․ Ղազարյան
Ես մամուլում մի տեղ կարդացի և վստահ եմ, որ ճշմարտանման է, որ մինչև վարչապետ դառնալը Նիկոլ Փաշինյանը երբևէ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի այցելել։ Իհարկե, դա հեշտ ճշտվող տեղեկատվություն է և լրիվ հավանական է։ Նշանակում է, որ նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելում է ոչ թե հարգանքի թուրք մատուցելու, այլ պղծելու։ Այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ամեն դեպքում հուշարձան և գերեզման այցելությունը պետք է իր մեջ խորհուրդ ունենա՝ հոգեհաղորդ լինելու համար։
«Հիմա ինձ մոտ հարց է առաջանում, եթե դուք չեք ընդունում Հայոց ցեղասպանությունը, դա համարում եք պակաս կարևոր, քան առևտուրը, այդ դեպքում ինչո՞ւ եք այցելում Ծիծեռնակաբերդ։ Օրինակ թուրքերի հետ երկխոսություն, հարաբերությունների զարգացում հնարավոր է այն դեպքում, երբ Թուրքիայի նախագահն ինքն այցելի այդ հուշարձան, ինքը գլուխ խոնարհի»,- ասաց Ղազարյանը։