Մայիսին Բեռլինում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը
«Մայիսի կեսերին Բեռլինում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը։ Այն կնախագահի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը»։ Այս մասին Twitter-ում գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Օանա Լունգեսկուն։
Նրա խոսքով՝ 2022 թվականի մայիսի 14-15-ը տեղի կունենա Հյուսիսատլանտյան խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումը՝ արտգործնախարարների մակարդակով։