Էրդողանը շուտով հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը ծրագրում է «մոտ ապագայում» հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թուրքական A Haber հեռուստաալիքին։
«Նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն արդեն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ՝ հայտնելով, որ իրենք պատրաստ են բանակցային գործընթացի ընթացքում ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը, այդ թվում՝ միջնորդություն, Էրդողանն ասել է, որ Անկարան դրականորեն է քննարկում անվտանգության երաշխիքների տրամադրումը Կիևին։ Առաջիկայում սպասվում է նաև նախագահ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։