Իրանը Կասպից ծովում նավի դեմ գրոհից հետո նախազգուշացրել է ՈւկրաինայինԹեհրանում քննարկվել է ՀՀ–Իրան սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը վերաբերող հարցըԾանրամարտի երիտասարդական առաջնության Հայաստանի չեմպիոններըՄԱԿ գլխավոր քարտուղարը 2009 թվականից հետո առաջին անգամ այցելել է Դամասկոս և քննադատել է ԻսրայելինՎրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխաՌեալը թանկարժեք տրանսֆեր է համաձայնեցրել․ գործարքը կարող է արժենալ 120 միլիոն եվրոԶրուցել եմ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու Ֆրանսիայի աջակցությունը ՀՀ ինքնիշխանությանը․ Մակրոն«Մեգամոլ»-ի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներՀայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստանում պակասի վտանգ չեն տեսնումՀաշվի առնելով Կիևի դիրքորոշումը՝ ուկրաինական հակամարտության այսպես կոչված «սառեցումը» հնարավոր չէՀունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է ԲաքուՌԴ-ն հայտնել է Մելիտոպոլի մերձակայքի հանգստյան բազաների վրա Ուկրաինայի ԶՈւ հարվածի և զոհերի մասինՓրկարարները կենդանուն դուրս են բերել ջրանցքիցՌուսաստանում հայտնել են, որ խոշոր առևտրային ցանցերում Հայաստանի պանիրների բաժինը կազմում է 0,3 տոկոսՎինիսիուս Ժունիորը կարող է հայտնվել Անգլիայի Պրեմիեր լիգայումԱվտովթար՝ Երևանում․ Աշտարակի խճուղում բախվել են «Mitsubishi»–ն, «Hyundai»–ն և «Volkswagen»–ը․ կա վիրավորԻրանն առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալներըԷլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՀամբուրգԵՄ երկրներին թույլատրել են վաճառել ռուսական «ստվերային նավատորմի» առգրավված նավթը«Չին-ամերիկյան մեծ պատ»․ Թրամփը հրապարակել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև գտնվող «պատնեշ-ֆիլտրի» լուսանկարըԶինծառայողները ԳՇ պետին բարձրաձայնել են իրենց հուզող հարցերըԴավիթ Խուդաթյանը և Իրանի նավթի նախարարը քննարկել են մատակարարվող գազի ծավալներն ավելացնելու հարցեր53-ամյա տղամարդուն տեղափոխել են այլ վայր, ապա երեխաների ներկայությամբ ծեծի են ենթարկելԿամո Ունանյանը՝ աշխարհի չեմպիոնԱվտոբուսների բախում Սիրիայում. կա առնվազն 35 զոհԱրտաշատում ջրանջատում կլինի
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
Վրաստանում երկրաշարժ է եղել, այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում
Ըստ էության՝ ոչինչը ներկայացվում է տոկոսային հարաբերությամբ և մատուցվում 80 տոկոսանոց աճի շքերթով՝ առանց ապրանքային ծավալները բացելու․ Հակոբ Բադալյան Լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԻմ երկու ընկերները՝ Գագիկ Ծառուկյանն ու Արմեն Աշոտյանը, այս տմարդի իշխանության կողմից, ըստ էության, պատանդառված են. ՍուրենյանցՖրանսիայի դեսպանատան հյուրասիրության թունավորման հետքերով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունումԹրամփի և Զելենսկու միջև նոր հանդիպման ամսաթիվը հայտնի է դարձելՀերթական անգամ Արմեն Աշոտյանը ստիպված է ծննդյան օրն անցկացնել ճաղերի հետևում․ ՄելիքյանՋրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումՍևանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներովՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետԹալին-Քարակերտ ավտոճանապարհին քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է, 51-ամյա վարորդը տեղում մահացելՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինել․ մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներինԵրևանում՝ Աշտարակի խճուղում, բախվել են «Mitsubishi»-ն, «Hyundai»-ն և «Volkswagen»-ը․ կա տուժածՀայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ ՄխիթարյանՇոգ եղանակի պատճառով մեծացել է անտառային հրդեհների վտանգը․ ՆԳՆ-ն զգուշացնում էՀետևեք ձեր կյանքին․ Նեյմարն արձագանքել է պոկերի մրցաշարերին մասնակցելու համար իր հասցեին հնչած քննադատություններինՔրեական ոստիկանությունը հայտնաբերել է ընտրակաշառքի գործով հետախուզվող 31-ամյա տղամարդու (տեսանյութ)Հայաստանից արտահանումը Չինաստան 2026-ի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83,4 տոկոսով. ՊապոյանԼույսերն անջատվել են Ծաղկաձորի ճոպանուղում․ քաղաքացիները մնացել են օդում․ ArmLur.am (լուսանկար)17-ամյա տղան «Էլինար» ռեստորանային համալիրում բանակի քեֆի ժամանակ հորը պատկանող ատրճանակից կրակոցներ է արձակել Հայաստանը՝ ռազմավարական երեք ճգնաժամերի միջև. Արա ԱյվազյանԴավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան, հանդիպումներ կունենա Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու

Մոտ է այն օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը կդառնա վերջինը. Թադևոս Ավետիսյան

Հայ մարդն ունի հարատևման համար անհրաժեշտ և բավարար ներուժ։ Հայը իմաստուն, աշխատող, արարող, ստեղծագործ տեսակ է։ Սա մեր հազարամյա պատմության ընթացքում աներկբա ապացուցված փաստ է։ Հայն ունի հավաքական այս բնութագիրը համաշխարհային մեծ ընտանիքում։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ կուսակցության անդամ Թադևոս Ավետիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է նաև, որ մեր երկրում նախորդ չորս տարիներին հանրային կյանքի դժվարացող պայմանների, սոցիալական առաջանցիկ խնդիրների և խորացող լարվածության, մարդկանց իրական եկամուտների կայուն նվազման և աղքատության կայուն աճի հիմնապաճառներն են՝

իշխանության անսահման պոպուլիզմը, գռեհիկ սուտն ու իրավիճակի շարունակական խեղաթուրումները,

ապիկարությունը և հանրային կյանքի բոլոր ոլորտներում համատարած ձախողումները,

փնթի արդարացումները, համատարած անպատասխանատվությունը և մտացածին մեղավորներ գտնելու հիվանդագին մոլուցքը։

Այս առարկայական հաստատումներն, ի վերջո, «ականջներին օղ» պիտի անի օրվա ձախողակ և ապաշնորհ իշխանությունը։

Ցավոք, իրականում հակառակն է։ Ամեն օր ականատեսն ենք իշխանությունն ամեն գնով պահելու առավել վտանգավոր դրսևորումների։

Բանաձևը նույնն է՝ այն է, ինչով եկան իշխանության․

«ականջահաճո խոստումներ՝ հանրությանը մոլորեցնող լիակատար դրսևորումներով – բացարձակ անպատասխանատու առաջնորդություն՝ համատարած ձախողումներով – կեղծ արդարացումներ՝ ավելի մեծ ստերով և իրավիճակի մանիպուլիացիաներով – ամեն գնով մեկ մարդու իշխանությունը երկարաձգելու բացառիկ շահ՝ ազգային և հանրային շահի փոխարեն»։

Հատկանշական է բերված փաստերի դրսևորման նաև վերջին օրինակը։

Կառավարության նախորդ նիստում սոցիալական տասնյակ ցուցանիշներից առանձնացրել էին վիճակագրական մեկ ցուցանիշ, որը ինչ-որ չափով ունի դրական միտում։ Եվ այս ցուցանիշով էլ շուրջ մեկ ժամ խաղացին իրավիճակը խեղաթուրելու, հանրությանը մոլորեցնելու իրենց հերթական սցենարը։

Խոսքը վերաբերում է 2021 թվականի մարտի համեմատ՝ այս տարվա մարտին միջին աշխատավարձի շուրջ 15 տոկոսով աճին։ Ընդամենը մեկ ամիս և մեկ ցուցանիշ։ Ընդ որում՝ այս տարվա հունվար-փետրվարին միջին ամսական աշխատավարձի աճի հրապարակված ցուցանիշները համապատասխանաբար կազմել են՝ 6,2 և 7,8 տոկոս։ Ի դեպ, մարտի ցուցանիշը դեռ պաշտոնապես չի հրապարակվել, բայց «շեֆն» այն արդեն հրապարակեց։ Եվ ՀՀ վիճակագրական կոմիտեն էլ հերթական անգամ ստիպված է լինելու «շեֆի» ասած թիվը նկարել։

Այս անգամ նկարելը կրկնակի դժվար է լինելու․ միջին ամսական աշխատավարձի 15 տոկոս աճ ցույց տալ, երբ օրինակ տնտեսական ակտիվությունն ավելացել է շուրև երկու անգամ պակաս՝ ընդամենը 6,7 տոկոսով, արդյունաբերության ծավալը նվազել է 7 տոկոսով և այլն։

Այնուամենայնիվ, առիթ ստեղծեցին, դրանից «հաճելիորեն» զարմացան և մոռացան նախորդ առնվազն երկու տարիներին արձանագրվող առաջանցիկ գնաճը, որն ընդհանուր առմամբ գերազանցել է միջին աշխատավարձի աճը։

Մոռացան, որ այս ընթացքում խոստացել, սակայն չեն բարձրացրել նվազագույն աշխատավարձը, աղքատության նպաստների, կենսաթոշակների հիմնական չափերը։ Դրանց բարձրացումը նախատեսված չի նաև 2022 թվականին։

Հիշեցման կարգով՝ հատկանշական այլ փաստեր, որոնք ուղղակիորեն վերաբերում են բնակչության իրական եկամուտների փոփոխությանը՝ սոցիալական ազդեցության տեսանկյունից։

Աշխատողների շուրջ 46 տոկոսը՝ 300000 աշխատողներ ստանում է մինչև 110000 դրամ անվանական աշխատավարձ։ Այսինքն՝ աշխատում են, բայց չափավոր աղքատ են։ Ստանում են նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր տնօրինվող աշխատավարձ (առանց հարկերի)։

Նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 2020 թվականի 1-ին եռամսյակին կազմել է 61390 դրամ, իսկ 2021 թվականի 4-րդ եռամսյակին՝ 71570 դրամ, աճը շուրջ 17 տոկոսով։

Դրան էլ գումարենք 2022 թվականի հունվար-մարտ ամիսների միջին գնաճը՝ 7,8 տոկոս, իսկ միայն սննդամթերքի գների աճը՝ 12,3 տոկոս, այդ թվում առաջին անհրաժեշտության ապրանքներից պանիրը՝ 16 տոկոս, բանջարեղենը՝ 36 տոկոս, կարտոֆիլը՝ 71 տոկոս, շաքարը՝ 21 տոկոս, բենզինը՝ 31 տոկոս, դիզ․ վառելիք՝ 43 տոկոս և այլն։

Գումարենք նաև՝ հունվարի 1-ից ջրի սակագնի բարձրացումը՝ 11 տոկոսով, փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնինը՝ միջինը շուրջ 6 տոկոսով, ապրիլի 1-ից բնական գազի սակագնինը՝ 3,5-4 տոկոսով։

Ամփոփելով՝ սոցիալական խոստումների և իրականության խզումն այլևս անդառնալի է։ Եվ մոտ է այն օրը, երբ այս իշխանությունների կողմից անսահման ստի բեմականացման հերթական փորձը կդառնա վերջինը ․․․