Բաքու է մեկնում ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալը
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկա Օլսոնը ապրիլի 27-28-ը կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի պաշտոնյաների հետ և կմասնակցի առաքելությունների ղեկավարների համաժողովին։
Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հաղորդմամբ՝ համաժողովին կմասնակցեն Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգերը, Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ԱՄՆ ադմինիստրատորի օգնականի տեղակալ Մարկ Սիմակովսկին, ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի աջակցության գործադիր համակարգող Գրեգ Նաարդենը և Կովկասի հարցերով ավագ խորհրդական Էնդրյու Շոֆերը: Առաքելության ղեկավարների նմանատիպ համաժողովները պարբերաբար անցկացվում են:
2021 թվականի վերջին համաժողովը հյուրընկալվել է Երևանում ԱՄՆ դեսպանատանը։