«Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել է ավելի քան 85 000 կեղծ տեղեկատվություն պարունակող նյութեր
Փետրվարի 24-ից սկսած «Ռոսկոմնադզորը» Ուկրաինայում ընթացող հատուկ գործողության վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածող տասնյակ հազարավոր ինտերնետային ռեսուրսներ է արգելափակել՝ 85 000-ից ավելի ֆեյք տեղեկատվություն, դրանք ստեղծող ու տարածող ռեսուրսներ, հայտարարել է գերատեսչության փոխնախագահ Վադիմ Սուբբոտինը։
«Ակտիվորեն կեղծ տեղեկություններ են տարածվել Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության բնույթի, ձևերի, ռազմական գործողություններ վարելու մեթոդների, իբր՝ խաղաղ բնակչության վրա հարձակումների, քաղաքացիական ենթակառուցվածքները «թիրախավորելու», ՌԴ ԶՈԻ և խաղաղ բնակչության շրջանում «մեծ կորուստների» մասին։ Ի պատասխան՝ մեր կողմից ձեռնարկվում են միջոցառումներ տեղեկատվական հարթությունում մեր քաղաքացիների և մեր երկրի շահերը պաշտպանելու նպատակով։
Ռազմական հատուկ գործողության ընթացքում «Ռոսկոմնադզոր»-ն արգելափակել է ավելի քան 85 000 նմանատիպ նյութեր, հրապարակումներ, այդ թվում՝ ամբողջական ռեսուրսներ, որոնք համակարգված կերպով այդպիսի բովանդակություն են գեներացնում»,- ասել է նա։