Բերման ենթարկված քաղաքացիները վնասվածքներ և կապտուկներ ունեն. Աննա Մկրտչյան
Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այսօր ՔՊ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրած, ապա ոստիկանների ու քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնության եթարկված ՀՀԿ երիտածսարդների լուսանկարները և կից գրել.
«ՀՀ քաղաքացիների վնասվածքներն ու կապտուկներն են։ Քաղաքացիական հագուստով «ոստիկանները» ծեծելով բերման են ենթարկել իրենց հայրենիքում ապրել ցանկացող հայերին։
ՀՀ քաղաքացու ամեն կապտուկի համար, ամեն վայրագության համար անհայրենիք նիկոլից նոր պարգևավճար ու մեդալ ակնկալող որևէ մեկն անպատիժ չի մնալու»։