Թուրքիայում առաջարկել են Թալեաթի անունով կոչել ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետը
Թուրքիայում քեմալիստական ընդդիմադիր նորաբաց «Հաղթանակ» կուսակցությունը մեջլիսին նախագիծ է առաջարկել Կարսի նահանգում ՀՀ-Թուրքիա սահմանային անցակետի անունը Հայոց ցեղասպանության պարագլուխներից Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին։ Ինչպես հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն, այս մասին տեղեկացրել է թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթը։
Այս առաջարկից հետո Թվիթերի թուրքական տիրույթում արշավ է սկսվել, ակտիվ տարածվում է «Թալեաթ փաշա սահմանային անցակետ» հեշթեգը, որն այս պահին Թուրքիայի տարածքում թրենդային հեշթեգերի առաջին եռյակում է։