Չեք կարող մեր երկիրը մաս-մաս հանձնել թշնամուն։ Եթե այս օրակարգին ինչ-որ մեկը դեմ է, ուրեմն նա հայ չէ, թուրք է. Վանեցյան
Ոստիկանության համակարգում կան մարդիկ, որոնք կկատարեն ապօրինի հրամաններ ու կփորձեն ուժ կիրառել, բայց ես համոզված եմ՝ հայ մարդը ձեռք չի բարձրացնի հայ մարդու վրա, որը սպասարկում է հայկական օրակարգը, որն ասում է, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ, Արցախը պետք է լինի ուժեղ, հայ մարդը պետք է վերագտնի իր արժանապատվությունը, ապրի Հայաստանում արժանապատիվ։ Այս մասին ընդդիմության կողմից անցկացվող անհնազանդության ակցիայի ժամանակ ասել է«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
«Չեք կարող մեր երկիրը մաս-մաս հանձնել թշնամուն։ Եթե այս օրակարգին ինչ-որ մեկը դեմ է, ուրեմն նա հայ չէ, թուրք է։ Շատ ուղիղ ասում եմ: Սիրելի ժողովուրդ, գործողություններ էիք ուզում, ահա, դրանք սկսվել են»,- հավելել է նա։