40 երկրի ՊՆ ղեկավարներ քննարկելու են Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու հարցը
Ուկրաինային ռազմական օգնությունը լինելու է ավելի քան 40 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման գլխավոր թեման։ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հանդիպում կանցկացնի Գերմանիայի Ռամշտայն ավիաբազայում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Ըստ ԱՄՆ Զինված ուժերի շտաբի պետերի միացյալ շտաբի պետ, գեներալ Մարկ Միլիի՝ բանակցությունների հիմնական խնդիրը Կիևին ռազմական օգնության տրամադրումն ու համակարգումն է.
«Առաջիկա մի քանի շաբաթները շատ, շատ կարևոր են լինելու: Ուկրաինան մարտի դաշտում հաջողության հասնելու համար մշտական աջակցության կարիք ունի: Սա են նպատակային հանդիպումները»: