ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա՝ ձգձգելու խաղաղ բանակցությունները. Լավրով
«ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ճնշում են գործադրում Ուկրաինայի վրա՝ ձգձգելու խաղաղ բանակցությունները». Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ ոչ ԱՄՆ-ն, ոչ էլ Մեծ Բրիտանիան Զելենսկիին խորհուրդ չեն տալիս արագացնել բանակցությունները և խորհուրդ են տալիս կոշտացնել իր դիրքորոշումը։
Նա նշել է, որ Ուկրաինան հրաժարվել է ստորագրել Ստամբուլի բանակցություններում առաջարկված թեզերը, ինչը, ըստ նրա, հսկայական հետքայլ էր բանակցային գործընթացում։
«Կարծում եմ, որ այս հետքայլն արվել է առաջին հերթին մեր ամերիկացի և բրիտանացի գործընկերների խորհրդով։ Միգուցե այստեղ ինչ-որ դեր են խաղացել լեհերը՝ բալթները»,- ասել է Լավրովը: