Լավրովը խոսել է Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի հավանական տեղակայման մասին
«Ռուսաստանը հուսով է, որ արևմտյան երկրները դիտարկում են Վլադիմիր Զելենսկու՝ Ուկրաինա ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկելու կոչերը՝ համահունչ երրորդ համաշխարհային պատերազմ սկսելու անթույլատրելիության վերաբերյալ իրենց մշտական հավաստիացումներին»։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն։
«Եվ բոլորը միշտ ասում են, որ մենք զենք կտրամադրենք, ինչը, իհարկե, նաև կրակի վրա յուղ է լցնում, և նրանք ցանկանում են օգտագործել այդ զենքի մատակարարումները՝ ստիպելու ուկրաինացիներին կռվել Ռուսաստանի հետ մինչև վերջին զինվորը, եթե միայն այս հակամարտությունը երկար ձգձգվի»,- ասել է Լավրովը։