Թուրքի դրոշի թեման ծամծմելուց առաջ, իմացեք, որ սովորական լաթի կտոր չի այրվում, այլ իրենց համար շատ կարևոր, հող ու ջրի պես կարևոր բան. ռազմական փորձագետ
Թուրքերը մի թուլություն ունեն, դա իրենց դրոշի նկատմամբ մեծագույն հարգանքն է։ Մի լավ ընկեր ունեմ, մի օր շատ տիպիկ ասեց, որ մնացել է միայն իրենց դրսի զուգարանների գլխին էտ լաթի կտորը տնկեն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Ի տարբերություն շատ ու շատ երկրների, թուրքերը իրենց դրոշի պատկերով չունեն ներքնազգեստ, իրենց բոլոր մեծ դրոշները մաքուր մետքսից են։
Հիմա ինչ է ասել, թուրքին լավ ճանաչողը գիտի, որ նրանք և ոչ մի պետության դրոշը իրենց երկրում իրենց դրոշի հետ հավասար չեն դնում, պարտադիր կամ դրոշակաձողը, կամ դրոշի չափսերը պետք է ավել լինեն, թեկուզ աննշան։ Այնպես որ, թուրքի դրոշի թեման ծամծմելուց առաջ, իմացեք, որ էդ սովորական լաթի կտոր չի այրվում, այլ իրենց համար շատ կարևոր, հող ու ջրի պես կարևոր բան է այրվում․․․ Մի օր շատ ավելի երկար կպատմեմ, թե իրենք ինչպես են պաշտում իրենց դրոշը, թե ինչպես են անգամ հարսանիքներում հատուկ արարողակարգով այն պտտեցնում․․․»: