Էրդողանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ, երկու երկրի ղեկավարները քննարկել են Ուկրաինայի հարցը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես իսկապես կարող եմ հաստատել, ավելին՝ կարող եմ ասել, որ դա արդեն տեղի է ունեցել, և կարող եմ հաստատել, որ այնտեղ իսկապես քննարկվել է Ուկրաինան, մենք ավելի մանրամասն հաղորդագրություն կտանք»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է արդյոք երեքշաբթի օրը Պուտինի և Էրդողանի զրույցի մասին թուրքական լրատվամիջոցների հաղորդագրությունները հաստատել։