Հիմա էլ ես եմ ասում՝ դուք մեր ծնողներն եք. Նվեր Կիրակոսյանը կոչ է անում երիտասարդներին սատարել զոհվածների ծնողներին
44-օրյա պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը, որը հացադուլ էր իրականացնում Ազատության հրապարակում, այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում զոհված տղաների ծնողների կողքին է։
Վերջինս հանդես եկավ ելույթով և ասաց․
«Այս վիշտը միայն այս մարդկանց վիշտը չէ։ Երբ մենք հացադուլի մեջ էինք, ծնողները եկել էին և նստել մեր կողքին։ Հասկանո՞ւմ եք։ Եկել էին նստել մեր կողքին և ասում էին՝ դուք մեր տղաներն եք։ Հիմա էլ ես եմ ասում՝ դուք մեր ծնողներն եք։ Եվ այսպես պետք է մտածեն բոլոր երիտասարդները, որովհետև շատ կարճ մեկ կյանքը՝ կորցրած կյանքը, մի ամբողջ կյանք արժե։ Մենք մի ամբողջ կյանք ենք պարտք այդ տղերքին։ Մենք ոչնչով լավը չէինք, որ հիմա ողջ ենք։ Խնդրում եմ, որ բոլորդ ձեր զորակցությունը, աջակցությունը հայտնեք մեր ծնողներին, նրանց ուժ տալ»։