Արմեն Գրիգորյանը հանդիպել է Միացյալ Թագավորության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ
Ապրիլի 26-ին Միացյալ Թագավորություն կատարած այցի ընթացքում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սըր Սթիվեն Լովգրովի հետ:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարն իր զրուցակցին է ներկայացրել անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգային մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանում ընթացող ժողովրդավարական շարունակական բարեփոխումները, որոնք կարևոր դերակատարություն ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետություն-Միացյալ Թագավորություն երկկողմ հարաբերություններին վերաբերող օրակարգային մի շարք հարցեր:
Արմեն Գրիգորյանը իր բրիտանացի գործընկերոջը Հայաստան է հրավիրել: