Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված կինը մահացել է
«Նաիրի» ԲԿ-ում մահացել է ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կինը: Երեխայի կյանքը փրկել նույպես չի հաջողվել:
Հիշեցնենք, որ ժամեր առաջ մենք գրել էինք, որ Լեո-Պարոնյան հատվածում կառավարական շարասյունը երիտասարդ հղի կնոջ է վրաերթի ենթարկել: Ըստ քաղաքացիների՝ վրաերթի ենթարկվածը ցուցարար երիտասարդներից է եղել, ովքեր ճանապարհ են փակել: Վարչապետի ավտոշարասյունը անցնելու համար փորձել են ուժ կիրառել, ճանապարհը բացել ՝ անտեսելով ցուցարարներին, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը ուժգին հարվածել է աղջկան: