Ռուսական զորքերը հարձակման են անցել Խարկովի մարզում
Ռուսաստանը 76-րդ օդային հարձակման դիվիզիայից երկու գումարտակային մարտավարական խումբ է տեղակայել Բելգորոդի շրջանի տարածքից դեպի ուկրաինական Իզյում քաղաք։ Այս մասին ապրիլի 27-ին, ժամը 6:00-ին, օպերատիվ տեղեկատվության միջոցով Facebook-ում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Ըստ հաղորդագրության՝ Իզյումի ուղղությամբ ռուսական ստորաբաժանումները 1-ին տանկային բանակի, Արևմտյան ռազմական օկրուգի 20-րդ, 35-րդ համակցված բանակի և Արևելյան ռազմական օկրուգի 68-րդ բանակային կորպուսի և օդադեսանտային զորքերի ստորաբաժանումները հարձակում են գործել։ Գործողություններ ընթանում են Բարվենկովոյի ուղղությամբ.
«Ռուսական զորքերը գրավել են Բոլշայա Կամիշևախա բնակավայրի հյուսիս-արևելյան ծայրամասերը, ինչպես նաև վերահսկողության տակ է վերցրել Զավոդի բնակավայրը»,- ասվում է հաղորդագրության մեջ։