Ռուսաստանը դադարեցնում է գազի մատակարարումը Բուլղարիա
«Bulgargaz EAD-ը ծանուցում է ստացել այն մասին, որ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ից բնական գազի մատակարարումները կդադարեցվեն 2022 թվականի ապրիլի 27-ից»,- ասվում է հաղորդագրությունում։
Գերատեսչությունում նշել են, որ բուլղարական կողմն ամբողջությամբ կատարել է իր պարտավորությունները և կատարել պահանջվող վճարումները։
Ավելի վաղ Բուլղարիայի իշխանությունները հայտարարել էին, որ չեն պատրաստվում երկարաձգել պայմանագիրը «Գազպրոմի» հետ։