Թուրքիան շարունակում է դիտարկել Ռուսաստանից երկրորդ S-400 գնդի գնման հնարավորությունը
Թուրքիան դեռ դիտարկում է Ռուսաստանից S-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գունդը ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրը։
«S-400 երկրորդ գնդի գնման մասին խոսակցությունները, որոնք նախատեսված էին Ռուսաստանի հետ համաձայնագրի ստորագրումից ի վեր, շարունակվում են։ Մենք պայմանագիր ենք կնքել երկու S-400 գնդի մատակարարման համար։ Թուրքիան հենց սկզբից համաձայնեց դրան»,- ասել է նա TRT-ին տված հարցազրույցում։
Բացի այդ, Դեմիրը հույս է հայտնել, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը չի ազդի ռազմարդյունաբերական համալիրում Անկարայի ու Մոսկվայի համագործակցության վրա։