Առանց թուրքի Հայաստան. «Արյունոտ» ձեռքերով շապիկներ՝ ԱԳՆ-ի դիմաց
Իրազեկման ակցիաները շարունակվում են։ Քիչ առաջ ակցիա իրականացնող երիտասարդներն Արտաքին գործերի նախարարության աստիճաններին դրեցին արյունոտ ձեռքերով շապիկներ։
Ցուցարարները ծածանում են Արցախի և Հայաստանի դրոշները։ Նրանց ձեռքներին նաև պաստառներ են «Արցախը լինելու է», «Հայաստանը լինելու է», «Ամոթ» գրություններով։
Հնչում է «Զարթիր, լաո» երգը, ցուցարարները բղավում են «Առանց թուրքի Հայաստան»։