Երիտասարդներն «ադրբեջանական անցակետ» են տեղադրել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ու փակել փողոցը
ՀՅԴ երիտասարդները մի խումբ ընդդիմադիր քաղաքացիների հետ միասին «ադրբեջանական անցակետ» էին տեղադրել Մաշտոց-Ամիրյան խաչմերուկում ու փակել այն։ Երիտասարդները կոչ են անում քաղաքացիներին միանալ ակցիային։
Նրանք հայտարարեցին, որ հակառակորդը Սյունիքի մարզում նոր հենակետեր է տեղադրել։
«Եթե դուրս չգաք պայքարի, վաղը չէ մյուս օրը ադրբեջանական հենակետեր են տեղադրելու Երևանի կենտրոնում»,- բղավում են ցուցարարները։