«Բավական սադրիչ». Պեսկովը՝ Զելենսկու գրասենյակի խորհրդականի հայտարարության մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բավական սադրիչ է համարում Վլադիմիր Զելենսկու գրասենյակի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչի խոսքերը՝ Մերձդնեստրի վերահսկողության տակ առնելու մասին։
Ավելի վաղ Արեստովիչը հայտարարել էր, որ Ուկրաինան կարող է գրավել Մերձդնեստրը, եթե Մոլդովան դիմի Ուկրաինային։
«Բավական սադրիչ»,- ասել է Պեսկովը լրագրողներին այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում նման հայտարարությանը:
«Այսքանը կարող եմ ասել»,- հավելել է նա։