Զելենսկու գրասենյակը խոսել է Պուտինի և Զելենսկու հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակն ու համատեքստը դեռևս որոշված չէ, ասել է Ուկրաինայի պետության ղեկավարի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխյել Պոդոլյակը։
«Անկասկած, Թուրքիան, գիտակցելով Ռուսաստանի կողմից սանձազերծած պատերազմի կործանարար հետեւանքները սեւծովյան տարածաշրջանի համար, փորձում է արագացնել հակամարտության կարգավորումը։ Սակայն երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակն ու հանդիպման ենթատեքստը դեռ որոշված չեն։ Մի կողմից՝ Ուկրաինայի արեւելքում բախումների որոշակի ակտիվացում է նկատվում, ինչպես նաեւ Մարիուպոլը վերջնականապես ոչնչացնելու շարունակական փորձեր։ Մյուս կողմից, խորհրդակցությունները շարունակվում են աշխատանքային ենթախմբերի մակարդակով, որոնք իրավական առումով նախապատրաստում են կողմերի դիրքորոշումները։ Հենց կոնկրետ ի հայտ գան տեղեկություններ, մենք այս մասին հատուկ զեկույցով հանդես կգանք»,- Պոդոլյակի խոսքերն է մեջբերում «Ուկրինֆորմ»-ը։