Մոսկվայում քրեական գործ են հարուցվել Ռովշան Ասկերովի դեմ «մարշալ Ժուկովի գործով»
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Նացիզմի վերականգնման մասին» հոդվածով՝ ադրբեջանցի Ռովշան Ասկերովի դեմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Ասկերովն ավելի վաղ սոցցանցերի իր էջում հրապարակել էր «ռուս հրամանատար, Խորհրդային Միության մարշալ Գեորգի Ժուկովի հիշատակը վիրավորող և վարկաբեկող միտումնավոր կեղծ տեղեկատվություն»։