Զելենսկին լուրջ պետական գործիչ չէ. նա մեծ ձախողում է․ բրիտանացի քաղաքագետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավորություն ուներ կանխել պատերազմն իր երկրում, սակայն նա չկարողացավ օգտագործել դա իր անձնական որակների պատճառով։ Այս տեսակետը Grayzone-ին տված հարցազրույցում հայտնել է բրիտանացի քաղաքագետ Ռիչարդ Սակվան։
«Զելենսկին ընդամենը հինգ բառ պետք է ասեր այն մասին, թե ինչ չի լինի տեսանելի ապագայում՝ «Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին»։ Այսպիսով, մենք տեսնում ենք մեկին, ով չունի պետական մտածելակերպ»,- ասել է բրիտանացի քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահի խնդիրն այն է, որ «նրան երբեք չի հաջողվել անկախ պետական գործիչ դառնալ»։
«Զելենսկին լուրջ պետական գործիչ չէ. նա մեծ ձախողում է։ Եթե նա լիդերային որակներ ունենար, ապա կկանխեր Ուկրաինայում այսօրվա իրադարձությունները»,- հավելել է Սակվան։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Ուկրաինան կկարողանա գրավել Մերձդնեստրը։